Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20842
Լրահոս


20.06.2013 / 10:34

ՍՏԱՄԲՈՒԼԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՕՋԱԽ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Երկրաբանները կասկածելի տարածք են հայտնաբերել Մարմարա ծովում, Ստամբուլի մոտ: Սեյսմիկ տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ այդ հատվածում արդեն 250 տարի ստորերկրյա ցնցումներ չեն արձանագրվել, ինչը կարող է սպասվող երկրաշարժի վտանգ պարունակել:

Մասնագետներն ուսումնասիրել են Ստամբուլի մոտակայքում նախկին երկրաշարժերի վերաբերյալ տվյալները: Արդյունքում «սպիտակ բիծ» է հայտնաբերվել Ստամբուլից  հարավ ընկած հատվածում, Մարմարա ծովի հատակին: Գիտնականները պարզել են, որ նշված հատվածը կարող է մեխանիկական լարվածության կուտակման գոտի լինել: Սա նշանակում է, որ վաղ թե ուշ կուտակված էնեգրիան կարող է դուրս գալ ստորգետնյա ցնցումների տեսքով:


Տպագրել