Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20847
Լրահոս


20.06.2013 / 12:25

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԳՐԱՎՈՒՄ ԵՆ ՀԱՆԳԻՍՏ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱՆԱՅՔ

Հետազոտողները պարզել են, որ այն կանայք, ում արյան մեջ սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը բարձր է, տղամարդկանց համար նվազ գրավիչ դեմք ունեն: Հակառակ սեռին առավել գրավում են հանգիստ վիճակում գտնվող կանայք:

Մարդու դեմքը պարունակում է տեղեկատվություն նրա առողջության մասին: Մարդիկ, ովքեր մշտապես գտնվում են սթրեսային վիճակում, չեն կարող հպարտանալ նաև իրենց առողջությամբ: Գիտնականները փորձել են պարզել, թե որքանով է ազդում սթրեսային վիճակը և ցածր իմունիտետը կնոջ գրավչության վրա:

Գիտնականներն առաջարկել են 18 տղամարդկանց լուսանկարներով գնահատել կանանց գրավչությունը:

Ամենից շատ կամավորներին դուր են եկել այն կանայք, որոնց արյան մեջ քիչ է սթրեսի հորմոնը: Իսկ իմունիտետը ոչ մի նշանակություն չունի կնոջ գրավչությունը գնահատելիս: Կարևոր է նաև օրգանիզմում ճարպային ծածկույթի չափը: Շատ նիհար և գեր կանայք ավելի քիչ են դուր գալիս տղամարդկանց:


Տպագրել