Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20848
Լրահոս


20.06.2013 / 12:46

ՄԱՀԱՑԵԼ Է «ՍՈՊՐԱՆՈՅԻ ԿԼԱՆԸ» ՍԵՐԻԱԼԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ

Հռոմում 51 տարեկանում, սրտի կաթվածից, մահացել է հանրահայտ «Սոպրանոյի կլանը» (The Sopranos) հեռուստասերիալի գլխավոր դերակատար Ջեյմս Գանդոլֆինին, հայտնում է The Telegraph-ը։

Գանդոլֆինին ծնվել է 1961թ. սեպտեմբերի 18-ին՝ ամերիկյան Նյու Ջերսիում: Նա առավել մեծ ճանաչում է ձեռք բերել «Սոպրանոյի կլանը» հեռուստասերիալում «կնքահայր» Թոնի Սոպրանոյին մարմնավորած դերով: Այդ աշխատանքի համար նա արժանացել է «Էմմիի» 3 մրցանակի ու «Ոսկե գլոբուսի»:


Տպագրել