Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20849
Լրահոս


20.06.2013 / 13:06

ՍԻՐՈՒՆՅԱ՞ՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ԳՆԴԱԿՆ ԱՌԱՆՑ ՀԱԳՈՒՍՏԸ ՎՆԱՍԵԼՈՒ Է «ՄՏԵ՞Լ» ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՄԱՐՄՆԻ ՄԵՋ

«Սիրունյան» իրավաբանական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Պարոն Հայրիկյանի կողմից փաստաբան Սիրունյանի հասցեին հնչեցված վիրավորանքներն առնվազն տարակուսանք են առաջացնում և որոշակի հարցեր առաջ քաշում.

1. Պարոն Հայրիկյանը պետք է որ լավ իմանա, որ իրավաբանները պարտավոր են հիմնվել ոչ թե խոսքերի, «մամայի արևների», «շան տղա լինեմ»-ների վրա, այլ գործի քննության արդյունքում ներկայացված փաստացի ապացույցների Սիրունյա՞նն է մեղավոր, որ դատական փորձագետն իր եզրակացությունում նշել է, որ չի տեսել վնասվածքը: Սիրունյա՞նն է մեղավոր, որ գնդակն առանց հագուստը վնասելու է «մտե՞լ» Հայրիկյանի մարմնի մեջ: Սիրունյա՞նն է մեղավոր, որ գործին կից կան բազմաթիվ լուսանկարներ և չկա  վերքի լուսանկարը: Եվ այլն...

2. Եթե որևէ անձի վրա մահափորձ է իրականացվում, ապա տրամաբանությունը հուշում է, որ նա առաջին հերթին պետք է շահագրգռված լինի, որ ազատազրկվի իրական կատարողը, ինչում կհամոզվի ներկայացրած փաստերի հիման վրա: Տվյալ դեպքում, երբ փաստացի ապացույցները բացակայում են և «տուժող» կողմը հալած յուղի տեղ է ընդունում ամեն բան՝ ի տարբերություն Սիրունյանի չփորձելով պահանջել ապացույցներ, ակամայից հարց է առաջանում, թե արդյոք Հայրիկյանը շահագրգռվա՞ծ է, որ հայտնաբերվեն և պատժվեն իրական հանցագործները: Գուցե դա նրան պետք չէ՞ ...

3. Եվ վերջում հիշեցնենք պարոն Հայրիկյանին, որ իր արտասահմանյան շրջագայությունը հնարավոր դարձավ նաև Սիրունյան իրավաբանական գրասենյակի վճարած հարկերի շնորհիվ:
Առողջ եղեք, պարոն Հայրիկյան»:


Տպագրել