Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20850
Լրահոս


20.06.2013 / 13:25

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄՍԽԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿՐԵՆ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺ. ՎԱՐՉԱՊԵՏ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ խոսեց Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության մասին: Նա վստահեցրեց, որ անձամբ շահագրգռված է իրավապահ մարմինների կողմից Վերահսկիչ պալատի բոլոր բացահայտումների մեջ:

«Ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան: Ամբողջությամբ կիսում եմ ԱԺ նախագահի տեսակետը, որ երբևէ պետական բյուջեի միջոցները մսխած պաշտոնյաները պետք է կրեն արժանի պատիժ»,- նշեց Տ. Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը անդրադարձավ ԱԺ-ում ներկայացված և բուռն քննարկումների առիթ դարձած Վերահսկիչ պալատի 2012-ի հաշվետվությանը, որը ներկայացրեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը և նշեց, որ վերջինս իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով, և կարող է միայն ու միայն մասնագիտական գնահատականներ տալ:

«Քաղաքական գնահատականներ տալը Ազգային ժողովի ու գործադիր իշխանության ֆունկցիաներն են»,- ասաց Տ. Սարգսյանը: 


Տպագրել