Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20856
Լրահոս


20.06.2013 / 15:38

5 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ` ՄԵՏՐՈՅԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև վերջերս ստորագրված «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում. երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրին, որով տրամադրվում է 5 մլն եվրոյի վարկ։ Ծրագիրն ավարտվելու է մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը։

Այս հարցին անդրադառնալիս վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացել է, թե եվրոպական ֆինանսական կազմակերպություններն ինչ մեխանիզմներով են վերահսկում իրենց տրամադրած վարկերի նպատակային օգտագործումը. պատասխանատուները հավաստիացրել են, որ վերջին տարիների ընթացքում կոռուպցիոն ռիսկեր ի հայտ չեն եկել։


Տպագրել