Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20857
Լրահոս


20.06.2013 / 15:58

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏԵՑ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Ազգային ժողովն այսօր արագացված կարգով քննարկեց մի շարք օրենքներ: ՀՀ կառավարության հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին կողմ քվեարկեց 91 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց 80 կողմ, 0՝ դեմ և 12 ձեռնպահ ձայներով:

«Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց 78 կողմ, 3 դեմ, 7 ձեռնպահ ձայների համամասնությամբ:
Այսպիսով ԱԺ-ն ավարտեց գարնանային նստաշրջանը և կմեկնի ամառային հանգստի։ 


Տպագրել