Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20859
Լրահոս


20.06.2013 / 16:35

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ 25%-Ը ՏՆՕՐԻՆՈՒՄ Է «ՓՅՈՒՆԻԿԸ». ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի 50 տոկոսը տնօրինում է «Շախտյորը», 25 տոկոսը պատկանում է Դոնեցկի «Մետալուրգին», նույնքան՝ 25 տոկոս էլ՝ բաժին է հասել Երևանի «Փյունիկին», քանի որ ժամանակին Մխիթարյանը Հայաստանից հեռացել է առանց փոխհատուցման։ Այս մասին այսօր հայաստանյան բլոգոլորտի և սոցցանցերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը հավելեց նաև, որ արդեն մեկ տարի է, ինչ «Փյունիկի» նախագահն իր որդին է։

Նշենք, որ «Սպորտ էքսպրեսսում» եղած հրապարակումի համաձայն՝ Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների 50 տոկոսը պատկանում է «Շախտյորին», իսկ մյուս 50-ը՝ ՀՖՖ-ի նախագահին և Օլեգ Մկրտչյանին:


Տպագրել