Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20865
Լրահոս


26.06.2013 / 11:07

ՈՂՋԻ ԳԵՏԻ ԿԱՄՈՒՐՋ ՓԼՈՒԶՎԵԼ Է

Հունիսի 25-ին, ժամը 21:40-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում (Ձագեձոր գյուղի մոտակայքում) Ողջի գետի վարարումից փլուզվել է գյուղ տանող կամուրջ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի մասին տեղյակ է պահվել Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը, Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը, Սյունիքի փոխմարզպետը, Սյունիքի ԱԱԾ ՕՀ-ն և Սյունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի պետը:


Տպագրել