Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20866
Լրահոս


26.06.2013 / 11:26

ԳԱՄ՝ ԿՏԵՍՆԵՔ, ԹԵ ՁԵԶ ԻՆՉ ԵՄ ԱՆԵԼՈՒ. ԼԻՍԿԱՅԻ ԿԻՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է

Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը մինչև շաբաթվա վերջ կմնա հիվանդանոցում: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը: «Բուդաղյանների բարեկամները հաճախ են գնում Արտակ Բուդաղյանին տեսակցության: Արտակը գրեթե չի խոսում, հանգիստ պառկած է հիվանդասենյակում: Հարազատներն իրենք էլ տեղի ունեցածի մասին ոչինչ չեն խոսում:

Հարազատների խոսքով՝ Սուրեն Խաչատրյանը չի կարող փրկել որդուն, քանի որ տեղադրված տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է Սուրեն Խաչատրյանի որդին ատրճանակն ուսին գցած գնում-գալիս. «Ի վերջո՝ ակնհայտ է, թե ով է կրակում, ավելին՝ հետևից կրակողն էլ չի երևում, բայց փաստ է՝ ով է եղել տուժողը»,- ասացին նրանք: Հիմա Սուրեն Խաչատրյանի ընտանիքը Գորիսում չէ: Կինը՝ Լորետան, զանգում է տան աշխատակիցներին և սպառնում, որ եթե ասել են՝ Ավետիք Բուդաղյանը խնդրել է օգնություն. «Փորձվել եք մի բան եք ասել, գամ՝ կտեսնեք, թե ձեզ ինչ եմ անելու»,- ասել է Լորետան:

Հարազատները վստահ են, որ Սուրեն Խաչատրյանն այդ տեսանյութը տեղադրել է՝ ցույց տալու համար, որ ինքն այնտեղ չի եղել»,- գրում է «Ժամանակ» թերթը:


Տպագրել