Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20867
Լրահոս


26.06.2013 / 11:43

ՑՈՒՐԻԽ-ՆՅՈՒ ՅՈՐՔ ՕԴԱՆԱՎԻՑ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ

Հունիսի 22-ին Ջոն Քենեդու անվան օդանավակայանում վայրէջք կատարած Ցուրիխ-Նյու Յորք օդանավից անհետացել է մեկ միլիոն դոլար: Գումարը պետք է լիներ հատուկ պահատուփում, սակայն երկու օր անց, երբ այդ տուփը պահպանության համար բանկ էր տարվել, պարզվել էր, որ փողերը չկան:

Ըստ CNN-ի` գումարը պատկանում էր ամերիկյան բանկերից մեկին, և այն ԱՄՆ էին տեղափոխում Շվեյցարիայի մասնաճյուղից:
ՀԴԲ-ն փորձում է պարզել գործը:


Տպագրել