Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20868
Լրահոս


26.06.2013 / 12:02

ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ. ԲՈՐԴՅՈՒԺԱ

Ռուսաստանը զենք է մատակարարում աշխարհի տասնյակ երկրների, այդ թվում` այն երկրներին, որոնք չեն մտնում ՀԱՊԿ կազմի մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Դա բիզնես է, դա շուկա է, դա Ռուսաստանի Դաշնության տնտեսությունն է: ՀԱՊԿ անդամ հանդիսացող երկրներին զենք վաճառելիս որոշումը կայացնելու ժամանակ առաջնորդվում են հավասարությունը պահպանելու սկզբունքով: Դա սկզբունք է, որն ուշադրության կենտրոնում է եղել ձեր հարևանին զենք վաճառելու որոշումը կայացնելու ժամանակ»,-ասել է Բորդյուժան:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ գարնանը ռուսական ցամաքային ռազմատեխնիկա է մատակարարվել Ադրբեջանին: 


Տպագրել