Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20870
Լրահոս


26.06.2013 / 13:11

ԵԽԽՎ-Ն ՄԵՐԺԵԼ Է ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մերժել է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը կասեցնելու առաջարկը: Համապատասխան փաստաթուղթը ներկայացրել էին Վեհաժողովի 31 պատվիրակներ:

Ինչպես Ստրասբուրգից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, Հայաստանի նախագահությունը կասեցնելու փաստաթղթին միացել էին ադրբեջանամետ պատգամավորներ:

Նշենք, որ Հայաստանը Նախարարների կոմիտեն նախագահում է մայիսի 16-ից ` վեցամսյա ժամկետով, նոյեմբերին այդ լիազորությունները կփոխանցվեն Ավստրիային, այնուհետև՝ հաջորդ տարվա մայիսից, Ադրբեջանին:


Տպագրել