Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20871
Լրահոս


26.06.2013 / 13:57

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ՀՈՐԴԱՆԱՆՈՒՄ ԽՈՍԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԵՂԾՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած  պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել Հորդանանի  Հաշիմյան Թագավորության Սենատի նախագահ Տահեր ալ Մասրիի Հետ:

Կողմերը քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների, մասնավորապես հումանիտար համագործակցության ոլորտում զարգացման հեռանկարները: Նախարար Աշոտյանը Սենատի նախագահին տեղեկություններ է հաղորդել ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ, միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի կողմից պատմությունը կեղծելու փորձերը: Նախարարը Տահեր ալ Մասրիին փոխանցել է գրականություն ԼՂՀ հիմնահարցի, Սումգայիթի և Խոջալուի դեպքերի մասին:

Կանգ առնելով ազգերի ինքնորոշման իրավունքի դրսևորման վրա՝  նախարար Աշոտյանն ընդգծել է, որ միևնույն ժողովուրդներն առանձին պետություն ստեղծելու և ինքնորոշվելու բազմաթիվ օրինակներ ունեն, մասնավորապես մարդկային քաղաքակրթության զարգացման մեջ հսկայական ներդրում ունեցած արաբները հիմնադրել են տասնյակից ավելի արաբական պետություններ:


Տպագրել