Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20874
Լրահոս


26.06.2013 / 15:01

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ՀԱՆՆԱ ԳՐՈՆԿԵՎԻՉ-ՎԱԼՑԸ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցի հետ:

Ողջունելով Տարոն Մարգարյանին, տիկին Գրոնկևիչ-Վալցը նախ ընդգծել է, որ հայերի և լեհերի բարեկամությունը դարավոր ամուր հիմքեր ունի, ինչն առավել սպասված և հաճելի է դարձնում Երևանի քաղաքապետին հյուրընկալելը:

«Հայերի և լեհերի դարավոր բարեկամությունն իսկապես լուրջ և ծանրակշիռ խթան է երկու երկրների մայրաքաղաքների միջև սերտ հարաբերություններ հաստատելու համար, և ես վստահ եմ, որ մենք՝ Ձեզ հետ միասին, կարճ ժամանակ անց անպայման կարձանագրենք հաջողություններ երկուստեք փոխշահավետ համագործակցության առումով», - ընդգծել է  Հաննա Գրոնկևիչ-Վալցը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին կարևորել է երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը՝ ի մասնավորի ընդգծելով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումն ու փոխշահավետ ծրագրերի իրականացումը:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցը ստորագրել են Մտադրությունների հուշագիրը, համաձայն որի՝ երկու մայրաքաղաքները պարտավորվել են զարգացնել բարեկամությունն ու խրախուսել Երևանի և Վարշավայի միջև ակտիվ համագործակցությունը։


Տպագրել