Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20875
Լրահոս


26.06.2013 / 15:29

ՕՖՇՈՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՍԿԻԶԲԸ ԴՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ. ՍԱԴՈՅԱՆ

Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է խառն օֆշորային գործերին: Նա օֆշորների միջոցով փողերի լվացումը կատարել է Սեպուհ Թաշճյանի (Հայաստանի էներգետիկայի նախարարը 1992-1993 թ.թ.) և Գրիգոր Պողպատյանի (կապի նախարարը 1991-98 թ.թ.) միջոցով: Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

Արշակ Սադոյանի խոսքով՝ 1995թ. ստեղծվում է «ԱրմենԹել» ընկերությունը, որի բաժնետոմսերի 49%-ը վաճառվում է օֆշորային գոտում (Ջերսի կղզի) գրանցված TVT ընկերությանը: 1998թ. «ԱրմենԹելը» վաճառվում է հունական Ote international ընկերությանը, իսկ օֆշորային TVT-ն այդ գործարքքից ստանում է 85 մլն դոլար: Ըստ Ա. Սադոյանի՝ այդ գումարները յուրացրել են Գրիգոր Պողպատյանը, Սեպուհ Թաշճյանը և Գրիգոր Պողպատյանի համադասարանցի Լևոն Տեր-Պետրոսյանը:


Տպագրել