Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20877
Լրահոս


26.06.2013 / 16:32

ԼԻՏՎԱՆ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Տիգրան Սարգսյանն ընդգծել է երկու երկրների  միջկառավարական հանձնաժողովների միջև նոր օրակարգի ձևավորման, ինչպես նաև տարբեր բիզնես ֆորումների կազմակերպման ու անցկացման անհրաժեշտությունը: Դեսպանը վարչապետին է ներկայացրել նաև ներդրումների ներգրավման ուղղությամբ առկա նախադրյալներն ու նախատեսվող ծրագրերը: 

Կողմերը հեռանկարային են համարել տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում երկկողմ համագործակցությունը, անդրադարձել մշակութային կապերի ավելի սերացման ուղղությամբ նախատեսվող քայլերին:

Էրիկաս Պետրիկասը Լիտվայի աջակցությունն է հայտնել մեր երկրին՝ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի եվրաինտեգրման և իրականացվող բարեփոխումների գործընթացներում:   

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու և լիտվացի խորհրդարանականներին՝ Արցախի հետ բարեկամություն խումբ ստեղծելու նախաձեռնության համար:


Տպագրել