Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20882
Լրահոս


27.06.2013 / 11:03

ՆՈՐ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿԱՐԺԵՆԱՆ ՄՈՏ 367 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Բազմաֆունկցիոնալ նոր հսկիչ դրամարկղային մեքենաները կարժենան մոտ 367 հազար դրամ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն, որը կառավարության հաստատմանն է ներկայացրել համապատասխան որոշման նախագիծ: Նոր ՀԴՄ-երը պետք է տրամադրվեն խոշոր հիմնարկներին, որոնք ունեն 500 մլն դրամից ավելի հասույթ:

MS-2351 մոդելի բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-երն արտադրում է  MiTAC Information  Technology Corp ընկերությունը: Դրանք տնտեսվարող սուբյեկտները պետք է ձեռք բերեն« Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ից:

Նոր ՀԴՄ-ն, բացի դրամական հաշվարկների կատարումից, աշխատում է որպես լիարժեք  պոս-տերմինալ, կարող է գեներացնել խաղարկության թվեր (խաղարկություն իրականացնող սարք), հանդես գալ որպես հաշվարկային փաստաթուղթ ձևավորող սարք, տեղեկություններ հարկային մարմին ուղարկող և ստացող սարք:


Տպագրել