Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20884
Լրահոս


27.06.2013 / 12:07

ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Հունիսի 26-28-ն ընկած ժամանակահատվածում Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ է մեկնել Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը` ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին մասնակցելու նպատակով:

Համաժողովն անցկացվում է Հյուսիսատլանտյան Դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո:
«Գործընկերության հեռանկարները» խորագրով համաժողովը, որը նախագահում է վերափոխումների դաշնակցային հրամանատար, գեներալ Ժան Պոլ  Պալոմերոսը (Ֆրանսիայի ՌՕՈւ), նպատակաուղղված է միջազգային անվտանգության նորահայտ մարտահրավերների և դրանց համատեղ լուծումների որոնման շուրջ կարծիքների փոխանակմանը:


Տպագրել