Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20885
Լրահոս


27.06.2013 / 12:39

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՄԵԿՆԵԼ Է ԱԹԵՆՔ

Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 27-30-ին աշխատանքային այցով կգտնվի Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում՝ մասնակցելու «Նոր ժողովրդավարություն» կուսակցության 9-րդ Ազգային համագումարին:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաև հույն խորհրդարանականների հետ: Հունիսի 27-ին ԱԺ փոխնախագահը կհանդիպի Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի, իսկ հունիսի 28-ին՝ Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Տրագակիսի հետ:


Տպագրել