Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20886
Լրահոս


27.06.2013 / 13:09

ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի շրջանակում կայացել է  Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների անդամների հանդիպումը, որին մասնակցել է նաև ԵԽԽՎ-ի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը:

Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ հայկական և ադրբեջանական պատվիրակությունները հանդիպմանը մասնակցել են ողջ կազմով: Մոտ երկու ժամ տևած քննարկումների օրակարգում է եղել ղարաբաղյան հակամարտության կողմերի՝ հայերի և ադրբեջանցիների միջև վստահության ամրապնդման հարցը: Ժան-Կլոդ Մինյոնը հանդիպումը գնահատել է «դրական» ու որակել է որպես «բարի կամքի դրսևորում»:


Տպագրել