Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20887
Լրահոս


27.06.2013 / 13:46

ԹՐՔԱԽՈՍ 4 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ ՍԿՍՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄ

1915-ի մասին հայերի պնդումների դեմ Ադրբեջանը պետք է կանգնի Թուրքիայի կողքին, և փոխադարձաբար՝ Թուրքիան էլ կպաշտպանի Ադրբեջանի դատը Ղարաբաղյան հարցում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի սփյուռքի նախարար Նազըմ Իբրահիմովը:

Իբրահիմովը՝ հիշեցնելով հայր Ալիևի՝ «Մեկ ազգ, երկու պետություն» խոսքը, ասել է, թե մեկ ազգը նույն հարցի վերաբերյալ չի կարող ունենալ երկու տեսակետ՝ ավելացնելով, որ այս հարցում իրենց են միացել նաև թրքախոս երկու երկրներ՝ Ղրղըզստանը և Ղազախստանը:

Այս ամենից հետո թուրքական «Ինտերնետ Հաբեր» կայքէջը՝ «Վատ լուր հայկական Սփյուռքի համար» խորագրի ներքո գրել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղըզստանը և Ղազախստանն այսուհետև միասնական ճակատով պիտի պայքարեն հայկական Սփյուռքի դեմ:


Տպագրել